Վաշինգտոնում ոչ միայն ստորագրվեց չարաբաստիկ համաձայնագիրը, այլ նաև ԱՄՆ-ը լեգետիմացրեց Ադրբեջանի հակահայկական ցեղասպան քաղաքականությունը, փակվեց Արցախի ժողովրդի հայրենի հողի վրա ապրելու իրավունքի հնարավորությունը և դրվեց սկիզբը մեծ Թուրանի ծրագրի իրականացման:
Ադրբեջանը և Թուրքմենիան Կասպից ծովով որոշել են անցկացնել գազատար խողովակ, որը կանցնի նաև Սյունիքով մինչև Թուրքիա ու Սիրիա, մինչև Եվրոպա, որը կթուլացնի նաև ռուսական գազից կախվածությունը:
Սպիտակ տան «ոսկե բանալին», որը համարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազվագյուտ և ամենախորհրդանշական նվերներից մեկը, նվիրաբերվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ես ևս մեկ նվեր ունեմ քեզ համար։ Սա Սպիտակ տան խորհրդանշական բանալին է։ Ես հազվադեպ եմ պատկերացնում սա», - ասել է Թրամփը՝ նվերը հանձնելիս։
Այս ժեստը, որը տեղի է ունեցավ Սպիտակ տանը, համարվում է Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերություններում նոր հանգրվան։ Արարողությունը տեղի ունեցավ ԱՄՆ մայրաքաղաքում կայացած եռակողմ բանակցությունների և այսպես ասած խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շրջանակներում։
Դոնալդ Թրամփը բացի Ալիևից «ոսկե բանալին» նվիրել է ընդամենը երեք անգամ։
2020 թվականին՝ Իբրահիմովի համաձայնագրերի ստորագրումից հետո, բանալին հանձնվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Ճապոնիայի նախկին վարչապետ և հայտնի քաղաքական գործիչ Տարո Ասոն նույնպես խորհրդանշական բանալի է ստացել Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Այս տարվա մայիսին Թրամփը այդ բանալիներից մեկը նվիրել է նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին։ Նա այս պարգևը ստացել է կառավարության արդյունավետության դեպարտամենտին մատուցած ծառայությունների համար։
Ամեն անգամ, երբ Թրամփը բանալի է նվիրում, նա ընդգծում է, որ այն տրվում է միայն «շատ հատուկ մարդկանց»։
Սպիտակ տան «ոսկե բանալին» խորհրդանշական նվեր է, որը հազվադեպ է նվիրվում Միացյալ Նահանգների քաղաքական մշակույթում։ Բանալին ունի խորը դիվանագիտական իմաստ, համարվում է վստահության, ռազմավարական գործընկերության և բարձր հարգանքի նշան։ Նվերը խորհրդանշականորեն ուղերձ է հղում, որ Սպիտակ տան և ԱՄՆ նախագահի «դռները» միշտ բաց են, որը ոչ միայն արարողակարգային ժեստ է, այլև ռազմավարական ուղերձ։
Փաստորեն Ադրբեջանին տրվում է կանաչ լույս նրա վերջին՝ հակառուսական քաղաքական նախաձեռնության համար։
Ադրբեջանին տրվում է նաև հնարավորություն գնելու ամերիկյան սպառազինություն, որը կուղղվի Հայաստանի և Ռուսաստանի, նաև Իրանի դեմ:
Հայաստանը շատ կարճ ժամանակում կորցնելու է այդ միջանցքի հետ կապված վերահսկողության հնարավորությունը, հետագայում նաև բոլոր իրավունքները:
Սա է այն դաժան իրականությունը, որը հայ ազգի և նրա պետականության ինքնիշխանության համար ունենալու է կործանարար հետևանքներ:
Արսեն ԲԱԼՈՒՆՑ